33068 դիտում
18:21 02-11-2023
Ծառերի սպանդ Արմավիրի մարզում. բենզասղոցով կտրել են գյուղացու կողմից տնկված ու մշակված 100 դեղձենի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ 64-ամյա Գառնիկ Մ.-ն և հայտնել , որ 2021 թվականի նոյեմբերին ինքը իր համագյուղացի 42-ամյա Ռուստամ Հ.-ից գնել է հողատարածք, որտեղ տնկել է 100-ից ավելի դեղձի ծառեր: Նա պարզել է, որ հոկտեմբերի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Ռուստամ Հ.-ի հարազատներից համագյուղացի 67-ամյա Ազատ Հ.-ն բենզասղոցով կտրել է իր կողմից տնկված ծառերից 100 հատը՝ այդ կերպ իրեն պատճառելով գույքային վնաս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ, որտեղ Գառնիկ Մ.-ն հայտնել է նաև, որ իրեն պատճառվել է 2 մլն դրամի վնաս:
Դեպքի փաստով Ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48399 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը