211652_close_icon
views-count62434 դիտում article-date 22:21 31-10-2023

Արտակարգ դեպք Արմավիրի մարզի գյուղերից մեկում. ծնողը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ «պատուհանից մուտք են գործել և առևանգել իր անչափահաս դստերը»

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի գյուղերից մեկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 57-ամյա Բ. Ֆ.-ն և հայտնել, որ 30 րոպե առաջ իր տան պատուհանից մուտք են գործել ներս և առևանգել իր անչափահաս դստերը: 

Ահազանգի հետքերով գնացել են Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչը, որտեղ ահազանգողը հայտնել է, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում իր համագյուղացի 21-ամյա Հ. Թ.-ն ամուսնության նպատակով առևանգել է իր 16-ամյա թոռնուհուն և տարել անհայտ ուղղությամբ:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ու ոստիկանության Արմավիրի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և, ըստ ահազանգողի, առևանգողին ու առևանգվածին հայտնաբերելու ուղղությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր