211652_close_icon
views-count103194 դիտում article-date 20:23 03-01-2025

Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ հիվանդանոց տեղափոխված մայրը իր նորածին աղջկան նետել է արտաքնոցը․ ժամանել են մարզի քրեական ոստիկանության վարչության և Արմավիրի բաժնի պետերն ու քննչական վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունվարի 3-ին, առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել քրեական ոստիկանության մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի, բաժնի պետի տեղակալներ Նարեկ Ավետիսյանի և Խումար Մկրտումյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ։

Փրկարարները հատուկ սարքավորման միջոցով արտաքնոցից դուրս են բերել նորածնի դին և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է դիահերձարան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արգամ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Սասուն Արշակյանը։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նորածնի մայրը դեկտեմբերի 30-ին «թունավորում» ախտանիշներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը, իսկ արդեն մի քանի օր հսկայածավալ աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզ քրեական և համայնքային ոստիկաններին հաջողվել է պարզել իրականությունը և բացատրական աշխատանքների արդյուքնում մայրն այսօր հայտնել է, որ նա նորածնին լույս աշխարհ է բերել, ապա նետել իրենց տան արտաքնոցը։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նորածինն աղջիկ է եղել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր