21503 դիտում
19:18 27-10-2023
Շղթայական ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Honda-ն, Nissan-ը, 2 Mercedes ու Chevrolet-ը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Լիաննա Ս.-ի վարած Honda, Արամ Խ.-ի վարած Mercedes, Արման Մ.-ի վարած Mercedes, Վահագն Խ.-ի վարած Nissan և Հովհաննես Տ.-ի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքրքրասեր վարորդներին դեպքի վայրից հեռացնում ու ծառայություն էին կատարում նույն վաշտի պարեկ Հայկ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Թաթուլ Մելյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+