74629 դիտում
21:59 11-12-2021
Ավտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում, Ոստիկանության զորքերի դիմաց բախվել են Chevrolet-ն ու Ford Transit-ը․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում, Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց բախվել են Chevrolet և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժիշկների օգնությունից, հայտնելով, որ իրենց լավ են զգում։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Սերգեյ Կարապետյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Ասլանյանը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկ Սերգեյ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Քոթանջյանը, ինչի շնորհիվ խցանում տեղի չի ունենում և հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չեն կայանում վթարի վայրում։
Փաստի առթիվ Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)