211652_close_icon
views-count63702 դիտում article-date 15:11 19-10-2023

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում. հարևանները տարհանել են երեխաներին. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի, հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ տունը փրկվեց կրակի ճիրաններից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 13:45-ի սահմաններում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարկման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի տներից մեկի ավտոտնակում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և 1 ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում և տարածվել է՝ մինչև տան տանիք:

Մինչ հրշեջների ժամանումը, բնակչի հարևանները, այդ թվում՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողը, կարողացել են օպերատիվորեն տանից տարհանել բնակիչներին, այդ թվում՝ 2 երեխաների, ապա պայքարել են կրակի տարածման դեմ:

Հրշեջ-փրկարարների օպերատիվ և ճիշտ աշխատանքի շնորհիվ նախ կանխվեց կրակի տարածումը, ապա մեկուսացվեց կրակը:

Mercedes-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել առաջացած կրակի պատճառը, պարզվում է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 319+
319+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր