211652_close_icon
views-count42157 դիտում article-date 15:57 18-10-2023

ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. ՌԴ քաղաքացիներից մեկի մոտ հայտնաբերվել է ՏՏ ատրճանակ, մյուսի մոտ էլ՝ կեղծ հատուկ կտրոն

Վերջին ժամանակներս ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները մեծ թվով կեղծ հատուկ կտրոններ են հայտնաբերել, որով վարորդները երթևեկում էին խախտումներ կատարելով և այդ կտրոնները օգտագործում էին որպես «կանաչ լույս»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 16-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված հավաստի օպերատիվ տվյալներով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի ու Նոր Նորքի բաժինների ծառայողները գիշերը ժամը 01:00-ի սահմաններում ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Աղբյուր Սերոբի փողոցում ձերբակալում են ՌԴ քաղաքացիներ 27-ամյա Նորայր Թ.-ին և  26-ամյա Նարեկ Ե.-ին: 

Նորայր Թ-ն լինում է Lexus մակնիշի, իսկ Նարեկ Ե.-ն BMW մակնիշի ավտմեքենաներով: 

Արդեն տեղում Նորայր Թ.-ի մոտ հայտնաբերվում է առանց գործարանային համարի ՏՏ տեսակի մարտական ատրճանակ, իսկ Նարեկ Ե.-ի մոտ հայտնաբերվում է 1 հատ X հերթական համարով հատուկ կտրոն: 

Նշված անձինք ձևակերպված փաստաթղթերով ներկայացվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր