Շենգավիթի համայնքային ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին․ հայտնաբերվել է մեծ քանակի զենք–զինամթերք, իսկ 34-ամյա տղամարդու մոտ էլ՝ լիցքավորված ատրճանակ
Վերջին տարիներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ Շենգավիթ վարչական շրջանում հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել ու շարունակում են իրականացնել հանցագործությունների կանխման, նախականխման ու բացահայտման ուղղությամբ։ Տարբեր հանցատեսակների գծով բացահայտումները շատ դեպքերում եղել են ազգաբնակչության հետ ակտիվ շփում ունենալու արդյունքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 25-ին Շենգավիթի համայնքային ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Երևանում բնակվող տղամարդը, մասնակցելով Արցախյան 44-օրյա պատերազմին, այնուհետև պատերազմի ավարտից հետո իր հետ մեծ քանակի զենք և զինամթերք է տեղափոխել Հայաստան։ Ոստիկանները հանդիպում են այդ քաղաքացու հետ և բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացին կարճ ժամանակ անց ոստիկաններին հայտնում է, որ ինքը իր հետ բերած զենք, զինամթերքը թողել է Արտաշատի խճուղում գործող «Սպայկա» ընկերության քարե պարսպի հետնամասում։
Մեկնելով նշված վայր՝ ոստիկանները՝ բաժնի պետի տեղակալներ՝ Ա․ Միքայելյանի, Մ․ Թամրազյանի, հետո նրան միացած ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խմբի՝ ավագ քննիչ Աղախանյանի գլխավորությամբ, նշված վայրում հայտնաբերում են պոլիէթիլենային պարկ, որի մեջ էլ առկա է լինում 2 հատ մետաղական տուփերի մեջ 527 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 1 հատ դատարկ փամփուշտատուփով առանց գործարանային համարի ինքնաձիգ ծալովի կոթով, 2 հատ երկփողանի հրացան առանց գործարանային համարի, 1 հատ լուսարձակվող փամփուշտ, 2 հատ նռնակ, երեք հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ ծխագլանակ (դիմշաշկա), 1 հատ սվին դանակ, 2 հատ ատրճանակ առանց գործարանային համարի և 2 հատ ինքնաձիգի փամփուշտատուփ իր փամփուշտներով։
Նշված զենք, զինամթերքը անվտանգ վայր տեղափոխելու համար դեպքի վայր է հրավիրվում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ինժեներական ջոկատը։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ երեկ՝ օգոստոսի 27-ին, Շենգավիթի համայնքային ոստիկանության ծառայողների կողմից հերթական օպերատիվ տվյալները իրացնելով՝ Գարեգին Նժդեհ փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 34-ամյա Վիլեն Մ․-ին։ Վերջինը ոստիկանության բաժին է տեղափոխվում ապօրինի զենք, զինամթերք, պահելու և կրելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ու արդեն անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է ատրճանակ, մեկ հատ փամփուշտատուփով լիցքավորված 4 փամփուշտներով։ Այս դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։