17453 դիտում
09:11 16-10-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. Նոր Խարբերդում դիտավորությամբ հրդեհել են ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենա. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահամաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհյատ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նոր Խարբերդ Ա/Պ 7-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբ:
Հրշեջ փրկարարները մարել են ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Տեղում ավտոմեքենայի սեփականատեր 42-ամյա Արմեն Գ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ իր ավտոմեքենան ժամը 02:40-ի սահմաններում անհայտ անձը դիտավորությամբ հրդեհել է:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Ոստիկանության Շենգավիթի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ «գույքը ոչնչացնելու կամ վնասելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+