211652_close_icon
views-count23225 դիտում article-date 18:15 21-02-2023

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ հրշեջների, Մեծամորի ոստիկանների և քաղաքացիների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ակնալիճ գյուղի Նաիրյան թաղամասի թիվ 7 բազմաբնակարան շենքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ Մ․ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։

Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գագիկ Հակոբյանի գլխավորությամբ։

Ոստիկանները տեղում Գ․ Հակոբյանի գլխավորությամբ տարհանել են քաղաքացիներին, ապա սահմանազատել են տարածքը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 21 բնակարանում։ Այրվել են բնակարանի հյուրասենյակը, նախամուտքը և խոհանոցը՝ ողջ գույքով։

Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և մյուս բնակարաններ։

Դեպքի փաստով Ոստիկանության Մեծամորի բաժնում պարզում են հրդեհի պատճառները, ինչպես նաև բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր