19225 դիտում
22:26 28-04-2022
Առեղծվածային հրդեհի դեպքեր Նոր Խարբերդում. գիշերը մի քանի ժամվա ընթացքում մեկ հոգու պատկանող մի քանի խանութներում հրդեհ է բռնկվել. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ
Այսօր՝ ապրիլի 28-ին, առեղծվածային հրդեհի մի քանի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող Խարբերդի ամառանոցների «2-րդ պալավինկա» կոչվող հատվածում գտնվող խանութներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 6 և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդե է բռնկվել միաժամանակ Խարբերդի ամառանոցներ 5-րդ և 16-րդ փողոցներում և 5-րդ փողոցի 105/1 հասցեում գտնվող խանութում:
Հրդեհները մարվել ու մեկուսացվել են քաղաքացիների և հրշեջների օգնությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված 3 խանութները պատկանում են «Անահիտ Դանիելյան» ԱՁ-ին:
Հրդեհի հետևանքով այրվել են ծխախոտի վահանակներ, օդորակիչներ, էլեկտրական լարեր, համակարգիչ և այլ իրեր:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է միանգամից հրդեհ բռնկվել 3 խանութներում, որոնք պատկանում են մեկ հոգու:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2053 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)