211652_close_icon
views-count2908 դիտում article-date 20:27 15-10-2023

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող անձնակազմը

Հաստատվել է Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստանընկերական հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Խաղի մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա):

Նրան կօգնեն Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա) և Սրջան Յովանովիչը (Չեռնոգորիա): Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Մարյան Դեյանոսկին (Մակեդոնիա):

Նմանատիպ նյութեր