211652_close_icon
views-count1260 դիտում article-date 13:21 10-06-2015

Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի բելգիական մրցավարական անձնակազմը

Հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Խաղը կսպասարկի բելգիական մրցավարական անձնակազմը՝ Սերժ Գյումյեննիի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Ֆրանկ Բլեյենը և Ջիմմի Կրեմերսը: Չորրորդ պաշտոնյան է Տիբո Նիյսենը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեքսանդր Բուկոն և Բարտ Վերտենտենը:

Նմանատիպ նյութեր