16205 դիտում
19:48 07-10-2023
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Նորաշեն-Դվին գյուղամիջյան ճանապարհին բախվել են բեռնատար «Գազել»-ը, ՎԱԶ-2106-ն ու ՎԱԶ-2107-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Նորաշեն-Դվին գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 58-ամյա Ավետիկ Գ.-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի, 35-ամյա Գևորգ Ղ.-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 22-ամյա Էրիկ Հ.-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էրիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչ Արշակյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Սարգսյանը։
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+