211652_close_icon
views-count7144 դիտում article-date 11:08 05-10-2023

Ադրբեջանը նոր կադրեր է հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալումից և հարցաքննությունից (տեսանյութ). Oragir.News

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալման և հարցաքննության նոր կադրերը:

Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 9 հոդվածներով, հաղորդում է Պետական անվտանգության ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձերբակալված և Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանը փաստաբան ունի՝ Ալով Սաֆարալիևը։

«Հարությունյանը հարցաքննվել է, միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- նշել է նա։

Ըստ փաստաբանի՝ Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը «նորմալ է»։

«Ես կպաշտպանեմ նրան Ադրբեջանի օրենքների, միջազգային կոնվենցիաների պահանջների և իրավական էթիկայի համաձայն։ Մի խոսքով, ես բարեխղճորեն կատարելու եմ իմ մասնագիտական պարտքը»,- հավելել է փաստաբանը։

Նշենք, որ Հարությունյանից բացի ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր