1387 դիտում
09:21 07-04-2023
Ինչ հարցեր են քննիչները տվել պատգամավորներին. մանրամասներ փակ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հետեւից։ Նրա նկատմամբ պետք է քրեական վարույթ հարուցվի:
Այս պահին իրավապահները հետեւում են քննության ընթացքին, որպեսզի վերջնական որոշում կայացնեն, թե Աննա Վարդապետյանը կոնկրետ ինչ պահանջով մտնի խորհրդարան՝ միայն անձեռնմխելիությունից զրկելու, թե նաեւ կալանքի միջնորդությամբ: Ասել է թե՝ Մհեր Սահակյանի կալանքի հարցը դեռ երեկվա դրությամբ որոշված չէր, իսկ թե ինչ կլինի այսօր կամ վաղը, կհետեւենք զարգացումներին:
Իսկ հիմա այն մասին, թե ինչ հարցեր էին երեկ տալիս քննիչները ԱԺ պատգամավորներին. որտե՞ղ էիք դուք նստած, ինչի՞ց սկսվեց վեճը, Մհեր Սահակյանի ձեռքին ինչ-որ իր տեսե՞լ եք, որով նա հարվածել է Վլադիմիր Վարդանյանին, թե՞ ոչ, որտե՞ղ ընկավ Վլադիմիր Վարդանյանը, եւ այսպես շարունակ: Նկատենք, որ ՔՊ պատգամավորներից որեւէ մեկը հստակ չի ասել, որ Մհեր Սահակյանի ձեռքին որեւէ իր է եղել, որով նա հարվածել է Վարդանյանին:
Քննիչները հետաքրքրվում են պատգամավորի ձեռքում եղած ինչ-որ առարկայի մասին, քանի որ Վլադիմիր Վարդանյանն է իր հաղորդման մեջ հստակ նշել, որ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին: Մհեր Սահակյանը պնդում է, որ բռունցքով է հարվածել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2863 դիտում
10:51 24-10-2018
«Գնացեք տուն ու բան չխոսեք». մանրամասներ Շմայսի եղբայրների հարցաքննությունից «Ժողովուրդ»
7138 դիտում
11:08 05-10-2023
Ադրբեջանը նոր կադրեր է հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալումից և հարցաքննությունից (տեսանյութ). Oragir.News
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»