«Գնացեք տուն ու բան չխոսեք». մանրամասներ Շմայսի եղբայրների հարցաքննությունից «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին իրավապահները ասել են` գնացեք տուն և որևէ բան չխոսեք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին դեռևս անհայտ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն բերման էր ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին` Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյաններին:
Նրանք վկայի կարգավիճակով էին հարցաքննվել, որը տևել է մինչեւ ուշ գիշեր, ինչից հետո նախաքննական մարմինը Մովսիսյան եղբայրներին զգուշացրել է որևէ բան չխոսել քրեական գործով, և նրանք ազատ են, կարող են գնալ տուն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին անգամ մեղադրանք չի առաջադրվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]