Ռուս լրագրողը Էրդողանի հասցեին գովեստի խոսքեր է հնչեցրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կյանքի մասին վավերագրական ֆիլմի հեղինակ, ռուսական «ТАСС» պետական լրատվամիջոցի գլխավոր տնօրենի տեղակալ, ռուս լրագրող Միխայիլ Գուսմանը, ինչպես բնութագրվել է թուրքական մեդիայում՝ Էրդողանի մասին «ուշագրավ» հայտարարություններով է հանդես եկել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Մասնավորապես Գուսմանը հայտարարել է, թե «աշխարհում ոչ մի խնդիր առանց Թուրքիայի չի լուծվում», ապա Էրդողանին անվանել «Արտասովոր առաջնորդ»:
Նշենք, որ Էրդողանի մասին վավերագրական ֆիլմը նկարահանվել է «TАSS»-ի և «Россия 24» հեռուստաալիքի հետ համատեղ: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2023-ի հունիսի 19-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը: