50473 դիտում
10:20 22-09-2023
Դիմակավորված ավազակային հարձակում Երևանում․ տուժածի պայուսակում եղել է խոշոր չափի գումար և ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակ
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում դիմակավորված անհայտ 3 անձինք Անդրանիկի փողոցի 114 շենքի մոտ բռնություն են գործադրել Երևանի բնակիչ, 57-ամյա Արթուր Հ․-ի նկատմամբ, սպառնալիքի տակ նրանից հափշտակել ձեռքին եղած պայուսակը, ապա դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ դիմակավորված 3 ճիվաղների կողմից Արթուր Հ․-ի պատկանող գողացված պայուսակում եղել են մոտ 6000 ԱՄՆ դոլար, անձնական փաստաթղթեր, 3 հատ բջջային հեռախոսներ և 2002 թվականին ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև նրան տրված «Մակարով» տեսակի ատրճանակ։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «ավազակություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տականքները դեպքի վայրում են թողել տուժողին պատկանող դատարկ պայուսակը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։