211652_close_icon
views-count1492 դիտում article-date 11:34 18-09-2023

ԿԸՀ-ն արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը։ 

Երևանի ավագանու ընտրություններում քվեարկության  նախնական արդյունքներով ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

 «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22 հազար 431 ձայն կամ մասնակիցների  9․68 տոկոսը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 75 հազար 463 ձայն կամ մասնակիցների 32․57 տոկոսը։

«Արդար Հայաստան» կուսակցություն՝ 2595 ձայն կամ մասնակիցների 1․12 տոկոսը։

«Հաղթանակ» կուսակցություն՝ 3959 ձայն կամ մասնակիցների  1․71 տոկոսը։

«Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ 1706 ձայն կամ մասնակիցների 0․74 տոկոսը։

Հայաստանի եվրոպական կուսակցություն՝ 2572 ձայն կամ մասնակիցների 1․11 տոկոսը։

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43 հազար 765 ձայն կամ մասնակիցների 18․89 տոկոս։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ 780 ձայն կամ մասնակիցների 0․34 տոկոսը։

«Հանրապետություն» կուսակցություն՝ 26 հազար 236 ձայն կամ մասնակիցների 11․32 տոկոսը։

«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ 1282 ձայն կամ մասնակիցների 0․55 տոկոսը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 4 հազար 174 ձայն կամ մասնակիցների 1․80 տոկոսը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 2348 ձայն կամ մասնակիցների 1․01 տոկոսը։

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 8 հազար 425 ձայն կամ մասնակիցների 3․64 տոկոսը։

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 35 հազար 739 ձայն կամ մասնակիցների  15․43 տոկոսը։

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 2763։

Վահագն Հովակիմյանը նաև հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքի դեպքում՝ 6 տոկոսը։

Նմանատիպ նյութեր