211652_close_icon
views-count7001 դիտում article-date 12:30 24-09-2018

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները․ Երևանի ավագանու նոր կազմում կլինեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լույսը»

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Երևանում անցկացված ավագանու արտահերթ ընտրություններին 12 քաղաքական ուժից ամենաշատ ձայնը հավաքել է «Իմ քայլը» դաշինքը՝ հավաքելով 294 109 քվե կամ ընտրողների ընդհանուր թվի 81.05 տոկոսը։ Երկրորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 25 219 կամ 6.95 տոկոս, իսկ երրորդը՝ «Լույս» դաշինքը՝ 18 122 ձայն կամ 4.99 տոկոս։ Այդ երեք ուժերն ընդգրկվում են Երևանի ավագանու նոր կազմում, չնայած որ «Լույս» դաշինքը չի հաղթահարել ընտրական շեմը: «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը ՝ 2502 ձայն կամ 0.69% «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք՝ 2985 ձայն կամ 0.82% «Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ 5 059 ձայն կամ 1.39% «Ժառանգություն» կուսակցություն՝ 2709 ձայն կամ 0.75% «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն՝ 799 ձայն կամ 0.22% «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ 5 882 ձայն կամ 1.62% Հայք (հայկազուններ) կուսակցություն՝ 692 ձայն կամ 0.19% «Ռեֆորմիստներ» կուսակցություն՝ 792 ձայն կամ 0.22% «Օրիաց երկիր» կուսացություն՝ 3948 ձայն կամ 1.09% ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ անվավեր է համարվել 7 517 քվեաթերթիկ։ Ընտրելու իրավունք ունեցող 848 346 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել են 370 365-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 43.66 տոկոսը։ Վերջնական արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին։

Նմանատիպ նյութեր