211652_close_icon
views-count928 դիտում article-date 18:14 16-09-2023

Իսպանիայի ափերի մոտ, ձկնորսական նավում 2,3 տոննա կոկաին է հայտնաբերվել և առգրավվել

Իսպանիայի ոստիկանությունը մոտ 2,3 տոննա կոկաին է հայտնաբերել և առգրավել։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ թմրանյութը տեղափոխվել է ձկնորսական նավով։ Օպերատիվ գործողությունը իրականացվել է ամերիկյան կողմի հետ համագործակցությամբ։

Նավը հայտնաբերվել է Վիգոյի ափերի մոտ (Գալիսիայի ինքնավար համայնք)։ Իրավապահները կալանավորել են նավի անձնակազմի չորս անդամներին։ Ձերբակալված հինգերորդ անձը, նախնական տվյալներով, պատասխանատու է եղել թմրամիջոցն ընդունելու համար։

Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է, որ գործողությունից առաջ իրենց հայտնի է դարձել հանցավոր խմբավորման մտադրության մասին, ըստ որի  Իսպանիան պետք է  որպես թմրանյութերի ընդունման կետ հանդիսանար՝ հետագայում թմրամիջոցներն ամբողջ Եվրոպայում տարածելու համար։

Նմանատիպ նյութեր