Բրիտանիայի ափերի մոտ ձկնորսական նավից 1 տոննա կոկաին է առգրավվել
Բրիտանական առափնյա ծառայությունը Մեծ Բրիտանիայի ափերի մոտ ձկնորսական նավ է ձերբակալել, որտեղ գրեթե 1 տոննա կոկաին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է BBC–ն:
Հայտնի է, որ նավը Բրիտանիա էր ուղևորվում, իսկ նավում գտնվող անձնակազմի 3 անդամները կալանավորված են:
Սա Մեծ Բրիտանիայում երբևէ առգրավված թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ թմրադեղերի մոտավոր արժեքը կազմում է մոտ 80 մլն ֆունտ ստերլինգ (ավելի քան 100 մլն դոլար):