211652_close_icon
views-count793 դիտում article-date 19:38 09-09-2023

Յուրաքանչյուր պետական գործիչ պետք է լինի հայամետ եւ տեսնի ՀՀ-ն որպես սուբյեկտ, այլ ոչ թե խաղաքարտ. Ավինյան

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ազգային, պետական գործիչ պետք է լինի հայամետ եւ տեսնի ՀՀ-ն որպես սուբյեկտ, այլ ոչ թե խաղաքարտ այլ երկրների մեծ խաղում: Այս մասին այսիր տեղի ունեցած քարոզարշավին ասել է ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, գրում է NEWS.am-ը:

«Կարծում եմ ժամանակի ընթացքում շատ տարբեր շահեր տարբեր երկրների հետ համընկնում են, այլոց հետ չեն համընկնում եւ տասնամյակների ընթացքում փոխվում է: Եւ ամենակարեւոր հարցը, թե որ երկրների հետ մենք ունենք արժեքային նույնական հենք, այդտեղ էլ շատ կարեւոր է հասկանալ համագործակցության համար: Ընդհանուր առմամբ մենք պետք էհիմնվենք մեր պետության ազգային շահերի վրա, մեր ժողովրդի շահերի վրա»,-ասաց նա:

Ավինյանը ավելի մանրամասն մեկնաբանության համար հորդորեց դիմել ԱԳՆ-ին:

«Ես լիազորված չեմ նման մեկնաբանություններ տալուց, ես քաղաքականությունից ոչ մի կաթիլ, ոչ մի վայրկյան էլ հեռու չեմ, ես ամենակենտրոնում եմ գտնվում, ուղղակի կա հարցեր որոնց հետ կապված ես լիազորություն չունեմ մեկնաբանություն տալու»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ տարածված տեսանյութին նա հորդորեց դիմել ոստիկանություն կամ իրեն թեկուզ անանուն:

Նմանատիպ նյութեր