«ՕՐՕ»-ի յուրաքանչյուր սուբյեկտ իրեն սպառել է. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ընտրություններից հետո անհետացած ՕՐՕ-ի շուրջ նորից ակտիվություն է նկատվում: Որ այն պետք է դառնա մեկ կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ, «ՕՐՕ» անունով միավորում չպետք է լինի, նա լայն համախմբման կողմնակից է:
Իսկ ավելի ստույգ, եթե ապագայում որևէ քաղաքական ուժ էլ ստեղծվի, հաստատ ոչինչ չի «ժառանգի» «ՕՐՕ»-ից, քանի որ դա ընդամենը նախընտրական պրոյեկտ էր, որն արագ փլուզվեց անհաջողությունից հետո:
Դժվար է ասել, թե «Ժառանգության» ղեկավարը մյուս «Օ»-երից ինչ ակնկալիք ունի, բայց հասարակությանը պարզ է, որ այդ միավորման յուրաքանչյուր սուբյեկտ իրեն սպառել է ու չի կարող հենք լինել նոր միավորումների համար: Սրան գումարած այն, որ քաղաքական դաշտում էլ նրանց համախոհությունը քչերն են ընդունում: Չընդունելով նախկին ձևաչափը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, պաշտոնապես «ամուսնալուծվեց» այս միավորումից, Վարդան Օսկանյանը դեռ պահում է լռության ուխտը, իսկ Սեյրան Օհանյանի փոխարեն նորից խոսել է նրա կինը՝ Ռուզան Խաչատրյանը: Նա է որոշիչ դերակատարումը ստանձնում ամուսնու քաղաքական կարիերայում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: