211652_close_icon

Հաջորդ հանդիպումը շատ չի ուշանալու. Արցախին նվիրված հանրահավաքն ավարտվեց

views-count871 դիտում article-date 23:17 02-09-2023
Ազատության հրապարակում Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաքն ավարտվեց։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հաջորդ հանրահավաքը չի ուշանալու։ Նա տեղեկացրեց, որ իշխանափոխության հասնելու շուրջ ընդդիմադիր դաշտում ակտիվ քննարկումներ են ընթանում․ «Սա մեկ հոգու, մեկ անձի որոշելիք չէ, սա արժանապատվության, մինչև վերջ գնալու պայքար է, մեր հաջորդ հանդիպումը շատ չի ուշանալու, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Չհիասթափվե΄լ, չհուսահսատվե΄լ, չլռե΄լ և գնալ մինչև վերջ»:

Նմանատիպ նյութեր