3732 դիտում
22:13 23-05-2019
ՀՅԴ-ականները դեղին քարտ ցույց տվեցին իշխանություններին. ՀՅԴ հանրահավաքն ավարտվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/05/23/HYD/3006818]Tert.am[/url]-ը գրում է.
Այս հանրահավաքն ունի իր հստակ առաքելությունը՝ ահազանգ հնչեցնել իշխանություններին, որ այսպես շարունակել չի կարելի, մենք ընդհուպ մոտեցել ենք անշրջելիության կետին, այն կետին, որից հետո կորուստներն անդառնալի են լինում։ Այսօր Ազատության հրապարկում հանրահավաքի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն համահունչ չէ երկրի մարտահրավերների ու ժողովրդի սպասումներին, այլև գնալով առաջացնում է նոր վտանգներ՝ կուտակելով նոր, ավելի խոշոր վտանգներ։
«Սա մի սպառնալիք է, որը մեր ինքնագոհ, ինքնահավան իշխանությունը չի զգում ու չի էլ պատրաստվում դրա դեմն առնել։ Եկել ենք՝ ասելու՝ լրջացեք, դուրս եկեք ձեր ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից։ Որ սթափվելու պահն է, ցույց են տալիս այս վարչախմբի իշխանավարման մեկամյա հետևանքներ, որոնք շատ տխուր են։ Ակնհայտ է, որ համաժողովրդական շարժումը, որի կողքին կանգնել ենք նաև մենք, վաղուց արդեն չունի իր սկզբնական թափն ու ընդգրկումը»,- ասաց նա։
Ըստ Ռուստամյանի՝ շարժումը սկզբնական թափը չունի, քանի որ շարժման առաջնորդը շարժումը փոխարինում է իրենով և փորձում է ձեռք բերել ժողովրդի անունից խոսելու բացառիկ իրավունք։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/23/HYD/3006818]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
67017 դիտում
21:23 17-09-2018
Ծառուկյանը դեղին քարտ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
730 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2083 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար