211652_close_icon
views-count4933 դիտում article-date 15:16 08-05-2022

Գյումրիում «Դիմադրություն» շարժման հանրահավաքն ավարտվեց. հաջորդ հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ Ֆրանսիայի հրապարակում

News.am-ը գրում է. Գյումրիում «Դիմադրություն» շարժման կազմակերպած հանրահավաքն ավարտվեց։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ 17։00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում։

Նա շեշտեց, որ ընդդիմությունն իր պայքարի վերջնական փուլում է. «Ձեզնից երկու խնդրանք ունեմ, առաջինը՝ ինքնակազմակերպվեք, տեղերում խաղաղ անհնազանդության ակցիաներ արեք, որ դրան շուտ քշենք, երկրորդը՝ վաղը՝ մեր հաղթանակի օրը, Ֆրանսիայի հրապարակում, ժամը 17։00-ին, Նիկոլը պիտի տեսնի, թե հաղթող ժողովուրդը ոնց ա լինում»։

Նշենք, որ այսօր Երեւանում հանրահավաք նախատեսված չէ: Ֆրանսիայի հրապարակում 17:00-ին արցախցիները հանդես կգան մշակութային ծրագրով։

Նմանատիպ նյութեր