13699 դիտում
16:42 31-08-2023
Կոտայքի մարզում Mercedes-ով վթարի է ենթարկվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության, մարքեթինգի և խթանման վարչության պետը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին Կոտայքի մարզում ավտովթարի է ենթարկվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության, մարքեթինգի և խթանման վարչության պետը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։20-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 32-ամյա Հայկանուշ Սահակյանի վարած Mercedes մակնիշի և 63-ամյա Ալբերտ Պետրոսյանի վարած Kia Rio մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ա․ Պետրոսյանը և վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչ, 60-ամյա Գայանե Պետրոսյանն ու Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Փիրուզա Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հ․ Սահակյանը աշխատում է Էկոնոմիկայի նախարարությունում՝ զբոսաշրջության, մարքեթինգի և խթանման վարչության պետ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+