120523 դիտում
16:08 11-03-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վթարի են ենթարկվել հարսանիքի մասնակիցները. Range Rover-ը բախվել է Mercedes-ին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, Range Rover մակնիշի 98 ԼՕ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհտեև անցել հանդիպակաց մյուս երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Mercedes մակնիշի 34 AR 515 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Range Rover-ը կողաշրջվել է, իսկ 2 հոգի՝ 1 հոգի Range Rover-ի միջից, 1-ը Mercedes-ի, տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը, իսկ վթարի պատճառը եղել է այն, որ Lexus մակնիշի 06 NO 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով Range Rover-ի վարորդի հետ մասնակցելիս է եղել հարսանեկան արարողությանը, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:
Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկատվության իսկությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)