31463 դիտում
13:59 17-10-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վթարի են ենթարկվել թաղման մասնակիցները. Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել են դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Ռազմիկ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 QC 497 համարանիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Աբովյան ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Գալստյանն ու նրա ուղևոր՝ նույն թաղամասի բնակիչ՝ 66-ամյա Ազգանուշ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վթար մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը մասնակցելիս է եղել իր ազգականի թաղման արարողությանը, իսկ նրան և վիրավոր ուղևորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+