1084 դիտում
20:49 29-08-2023
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգում է իրականացվել Գորիսի Ավանգարդ 5-րդ թաղամասում
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ քաղաքում ավարտված շինարարական ծրագրերով նորոգված մի շարք տարածքների բացում է կատարել։ Այս մասին հայտնել է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
Կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգում է իրականացվել Գորիսի Ավանգարդ 5-րդ (Ծտի բներ) թաղամասում։
Ծրագրի արժեքը 199 մլն դրամ է, որից 109 մլն դրամը (55%) ՀՀ կառավարության մասնաբաժինն է։ Այստեղ իրականացվել են 2.2 կմ ներթաղամասային ճանապարհի ասֆալտապատման, 700 գծմ հենապատի կառուցման աշխատանքներ, լուծվել է փողոցային լուսավորության հարցը։ Թաղամասում ՄԱԶԾ ծրագրի շրջանակում նաև նոր մարզահրապարակ է կառուցվել:
Գորիսի համայնքապետարանի և «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» համագործակցությամբ՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակում վերակառուցվել են Գորիսի Գետափնյա թաղամասի, Վարարակն գետի հարակից մայթերը, փոխվել է արտաքին լուսավորության համակարգը, կառուցվել հեծանվային արահետ։
Նույն ծրագրով արդեն վերականգնվել է Գորիսի պատմական միջուկի արտաքին տեսքը: Ծրագիրն իրականացվում է 1.4 միլիարդ դրամի շրջանակում:
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Գորիս համայնքի թիվ 3 մանկապարտեզի շենքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 223 մլն դրամ է, որից 178 մլն դրամը (80%) ՀՀ կառավարության ներդրումն է։
ՆՈՒՀ-ը կառուցվել էր 1966 թվականին և գտնվում էր անմխիթար վիճակում: Այժմ 180 երեխայի համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ, և համայնքի ամենամեծ մանկապարտեզներից մեկը նոր ուսումնական տարին կդիմավորի համարավետ ու գեղեցիկ միջավայրում:
«Մանկապարտեզի կահավորման աշխատանքներն իրականացվել է «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության միջոցով: Խոհանոցը կահավորել է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
1124 դիտում
20:16 14-11-2022
«Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են
1411 դիտում
13:06 03-04-2014
Պետբյուջեի վերաբաշխման միջոցով ավտոճանապարհների հիմնանորոգում կկատարվի
Այս բաժնից
622 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին