1124 դիտում
20:16 14-11-2022
«Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են
Շիրակի մարզպետարանն արձանագրել է մի շարք թերություններ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներում։
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 495 մլն դրամ է, որից կառավարության համամասնությունը 45 տոկոս է կազմում։ Շինարարական աշխատանքները իրականացվում է հինգ ընկերությունների՝ «Մերձմոսկովյան», «Էլիտ Արման Շին», «ԼԵՆՃԱՆՇԻՆ», «Ախուրյանի կոոպշին», «Դուստր Մոնիկա» կողմից։
Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ մարզպետարանի պատասխանատուները հետևել են աշխատանքների ընթացքին, եղել 5 փողոցներում՝ Պարոնյան փողոց (330մ), Ն.Շնորհալի փողոց (425մ), Ղուկասյան փողոցի 7,8,9 շարք (434մ), Դ.Դեմիրճյան փողոց (140մ), Մատնիշյան փողոց (305մ), Ռասկատլյան փողոց (682մ)։
Դիտարկման ընթացքում պատասխանատուներն աշխատանքներում թերություններ են արձանագրել, ըստ այդմ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերում կատարվել են չնախատեսված և չհամաձայնեցված փոփոխություներ, փողոցների որոշ հատվածներում լուծված չեն ջրահեռացման խնդիրները, փողոցների երթևեկելի մասի որոշ հատվածներում կան նոր տեղադրված մանրահատիկ ասֆալտբետոնյա ծածկույթի արդեն իսկ քայքայված տեղամասեր, որոշ դիտահորերի ծածկերի մակարդակների ուղղումները կատարված են թերություններով, մայթերի ծածկերի նոր տեղադրված մանրահատիկ ասֆալտբետոնյա ծածկույթի արդեն իսկ քայքայված տեղամասեր կան։
Արձանագրված թերացումների վերացման մասով պատասխանատուները կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացթողումները վերացնել ամենասեղմ ժամկետներում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
20:49 29-08-2023
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգում է իրականացվել Գորիսի Ավանգարդ 5-րդ թաղամասում
1655 դիտում
16:52 08-02-2021
2021-ին Կոտայքի մարզում նախատեսված է 7,4 կմ ճանապարհահատվածի և երեք կամրջի հիմնանորոգում
1523 դիտում
16:39 15-03-2014
Երևանի կենդանաբանական այգում տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան