211652_close_icon
views-count46648 դիտում article-date 01:22 28-08-2023

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ արջի քոթոթը Երևան-Վանաձոր ավտոճանապարհին վրաերթի է ենթարկվել․ օպերատիվ են գործել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ծառայողները, իսկ Արագածոտնի պարեկները «արջաքուն են մտած եղել»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ափնա գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված արջի քոթոթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ են գործել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները, ովքեր վիրավոր քոթոթին տեղափոխել են հատուկ վայր։

Բավականին ուշացումով դեպքի վայր են բարեհաճել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Ժամանել են նաև Ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ խումբը, ովքեր էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գարիկ Քոչարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր