211652_close_icon
views-count1339 դիտում article-date 14:31 18-12-2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պարզաբանումը թակարդն ընկած արջի դեպքով նշանակված 30.000 դրամ տուգանքի վերաբերյալ

Սույն թվականի նոյեմբերի 10-ին Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում Ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հայտնաբերվել էր թակարդի մեջ խճճված գորշ արջ։ Ոստիկանության կողմից հարուցված վարույթի արդյունքում ստացված նյութերի հիման վրա` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կիրառել է համապատասխանող օրենսդրական նորմ՝ նշանակելով քաղաքացու նկատմամբ 30.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Համաձայն Ոստիկանության կողմից ստացված նյութերի՝ քաղաքացին թակարդը տեղադրել է գայլ որսալու նպատակով։ Արջը մասնագետների կողմից ազատվել և բաց է թողնվել վայրի բնություն։ Հիշեցնում ենք, որ բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անդրկովկասյան գորշ արջի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 1 մլն. դրամ (հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկի չափով), ինչպես նաև եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս (ապօրինի որսի դեպքում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը), ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով: [b]ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին[/b]

Նմանատիպ նյութեր