6264 դիտում
16:49 21-08-2017
Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ արդարադատության նախարարությունների, ինչպես նաև գիտական ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհուրդը քննարկել է օրակարգային 2 հարց` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին հավանություն տալու և տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոններում նշանակելու համար ՀՀ վարչապետին թեկնածուների ներկայացման հարցերը:
Տեսչական մարմնի խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ, մարմնի հաստիքացուցակում որոշվել է նախատեսված <<Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի>> երեք հաստիքները փոխել երկու հաստիքով, ստեղծել մեկ <<իրավախորհրդատուի>> հաստիք:
Խորհուրդը նաև որոշել է հավանություն տալ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանին հանձնարարվել է 1-օրյա ժամկետում ղեկավարի տեղակալների պաշտոններում Մարատ Բադալյանի և Իգոր Սարգսյանի թեկնածությունները ներկայացնել ՀՀ վարչապետին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
406 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
826 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
709 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը