90036 դիտում
17:38 26-08-2023
Տավուշի մարզի ոստիկանապետի կարգադրությամբ Իջևանում իրականացվել է «Քայլդ անելուց առաջ մտածի՛ր» օպերացիան, հայտնաբերվել են ժողովրդի լեզվով ասած և՛ «բառիկը», և՛ գնորդները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կոլեգիայի վերջին նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ոստիկանության ղեկավար կազմին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականը, որ ոստիկանությունը չպետք է բավարարվի կատարված աշխատանքներով՝ կապված թմրամիջոցների դեմ պայքարում։
Գաղտնիք չէ, որ ոստիկանությունը վերջին տարիներին մեծ առաջընթաց ունի թմրամոլության դեմ պայքարում։
Բազմաթիվ ապօրինի թմրամոլությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել Տավուշի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օրեր առաջ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակիչ Տավուշի մարզում՝ հիմնականում Իջևան խոշորացված համայնքում ժողովրդի լեզվով ասած լեզվով ասած զբաղվում է «բառիկությամբ»։
Տավուշի մարզի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի, փոխոստիկանապետ Բադիրյանի, ոստիկանության Իջևանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ կազմվում են օպերատիվ հետախուզական խմբեր։
Օգոստոսի 18-ին Տավուշի մարզի ոստիկանները Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցից թմրանյութ պահելու և իրացնելու կասակածանքով ձերբակալում և Ոստիկանության Իջևանի բաժին են տեղափոխում Տավուշի մարզի բնակիչներ 37-ամյա Դավիթ Մ.-ին, և 39-ամյա Դավիթ Մ.-ին, ովքեր լինում են Golf մակնիշի ավտոմեքենայով։
Անձնական խուզարկությամբ 37-ամյա Դավիթ Մ.-ի մոտ հայտնաբերվում է պոլիէթիլենային տոպրակ, որում առկա է թմրանյութի նմանվող ընդհանուր 20.3 գ մանրացված ու չորացված, մշակված զանգված՝ առանձին 9 փաթեթներով, իսկ նույն օպերատիվ միջոցառման արդյունքում թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանները Իջևանում ձերբակալում և ոստիկանության Երևանի բաժին են տեղափոխում Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Արամայիս Ի.-ին։ Վերջինս տեսնելով, որ ոստիկանները հետպնդում են իրեն իր գրպանից հանում և դուրս է նետում պոլիէթիլենային տոպրակներ՝ թվով 10 փաթեթ, որտեղ հայտնաբերվում է մանրացված, չորացված և մշակված թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված։
Ժամերի ընթացքում ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախույզների խմբի ծառայողները հայտնաբերում են այս խմբի պարագլխին, ով Երևանի բնակիչ 65-ամյա Նորայր Շ.-ն է։ Վերջինս լինում է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, և հենց այդտեղ էլ լինում է ժողովրդի լեզվով ասած «բառիկը»։
Նշված անձինք ոստիկանության Իջևանի բաժնից ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացնում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որոշում կայացնի՝ խուզարկություններ կատարելու համար։
Դատարանը բավարարում է քննիչի միջնորդությունը, և առանձնատանը հայտնաբերվում է թվով 112 հատ կանեփանման բույսի ցողուններ, կանեփանման բույսի մանրացված, չորացված տերևներ և սերմեր, ինչպես նաև էլեկտրոնային ոսկերչական կշեռք, որով հավանաբար նա իր հաճախորդների համար կշռել է թմրանյութը։
Mercedes մակնիշի ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է 3 հատ պոլիէթիլենային տոպրակներով խոշոր չափի թմրանյութի նմանեցվող դեղնականաչավուն մանրացված, չորացված զանգված։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9429 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին