211652_close_icon
views-count30876 դիտում article-date 18:54 23-08-2023

Խոշոր հրդեհ Տավուշի մարզում. Բարեկամավան բնակավայրում, երկհարկանի տանն առաջացած կրակը մարելուց հետո, փլատակների տակ հայտնաբերվել է 87-ամյա կնոջ՝ ամբողջությամբ այրված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու հետևանքով ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում տուն է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Բուդաղյանը։

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները մի քանի ժամ շարունակ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն, որից հետո տան ներսում հայտնաբերել են տանտիրոջ՝ 87-ամյա Նախշուն Վ.-ի մոխրացած դին:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Բեգլարյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հնարավոր բռնկման պատճառը եղել է հոսանքի լարերի հետ կապված խնդիրները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր