211652_close_icon
views-count15318 դիտում article-date 20:25 13-07-2024

Ողբերգшկան դեպք՝ Տավուշի մարզում. Այրում կայարանի հարևանությամբ գտնվող տանն առաջացած կրшկը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են կնոջ մոխրшցած մшրմին. ժամանել է  մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 13-ին ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18-30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում կայարանում՝ մաքսատան հարևանությամբ, տուն է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տարածքը պարեկները սահմանազատել են, հրշեջներն էլ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն:

Հրդեհը մարելուց հետո հրշեջները երկաթուղային փողոցի թիվ 21 տանը հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 85-ամյա Լուսիկ Դ.-ի դին՝ մոխրացած վիճակում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչութան պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետը:

Դեպքի մասին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Նոյեմբերյանի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր