211652_close_icon
views-count81454 դիտում article-date 10:36 03-03-2023

Ողբեգական հրդեհ Լոռու մարզում․ Սարահարթ գյուղի տներից մեկում հրշեջները կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են կնոջ այրված դի․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Սարահարթ գյուղում տուն է այրվում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատվիորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները մարել են նշված տանն առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերվել է այրվածքներով կնոջ դի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացնում են հերթապահություն։ 

Դեպքի մասին Ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն գյուղի բնակիչ 60-ամյա Սվետլանա Ս․-ն է։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքացիները, հրշեջ-փրկարարները, պարեկներն ու ոստիկանները մեծ դժվարությամբ են մոտեցել այրվող տանը, քանի որ ճանապարհն ավելի շատ հիշեցնում է խրամատներ, և մեքենաները խրվել են ցեխակույտի մեջ։ Իսկ հրշեջ-փրկարարներն էլ այդ հատվածով մեծ դժվարությամբ են դին մոտեցրել դիատարին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 194+
194+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր