134788 դիտում
13:00 19-08-2018
Ողբերգական դեպք Արարատի մարզում. հրշեջներն ու ոստիկանները կրակը մարելուց հետո բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու այրված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել և կան տեղեկություններ, որ ներսում քաղաքացի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Կարեն Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ժամամնել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարներն ու ոստիկանները նշված տան հյուրասենյակում նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, որից հետո բազմոցի վրա հայտնաբերել են տանտիրուհու՝ 62-ամյա Թերեզա Մարտիրոսյանի այրված դին:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության խումբը՝ քննիչ Գառնիկ Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին որ մահացածը բնակվում էր միայնակ:
Դեպքի վայր է ժամանել նաև դատական բժիշկը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5595 դիտում
10:44 25-01-2014
Երևանի բնակարաններից մեկում կրակը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են տանտիրուհու դին
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)