211652_close_icon
views-count28095 դիտում article-date 10:49 19-08-2023

Ավտովթար Արագածոտնի մարզում. 61-ամյա վարորդը Chrysler-ով Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին բախվել է գազատար խողովակների հենասյուներին, կոտրել դրանք և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում 61-ամյա Լևոն Ա.-ն իր վարած Chrysler մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյուներին, կոտրել դրանցից մի քանիսն ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար  տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր