21854 դիտում
13:44 11-04-2021
Մարդաբոյ փոսերի պատճառով խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ford Transit-ը բախվել է գազատար խողովակների հենասյուներին, այնուհետև բետոնե էլեկտրասյանը, կոտրել դրանք. կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի «Նատի» թաղամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյուներին, մի քանիսը կոտրել, այնուհետև բախվել ինտերնետային կապի համար նախատեսված սյանը, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղբվարդ քաղաքի հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյաի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառը եղել են մարդաբոյ փոսերը ու վարորդը, չիմանալով ինչպես խույս տալ փոսերից, չի կարողացել կառավարել մեքենան, ինչն էլ դարձել է ավտովթարի պատճառ:
Նշված ճանապարհին էլ մարդաբոյ փոսերն այնքան շատ են, որ այստեղ կարելի է տարբեր տեսակի ձկներ աճեցնել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+