211652_close_icon
views-count28612 դիտում article-date 23:13 16-08-2023

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ թունելում բախվել են Volkswagen-ն ու ՎԱԶ-2107-ը․ կան վիրավորներ․ թունելում երթևեկությունը դարձել էր միակողմանի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ուեցել Լոռու մարզում։Ժամը 18։30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ համայնքի վարչական շրջանում գտնվող թունելում բախվել են 72-ամյա Պարգև Խ․-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Էդգար Ա․-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ, 43-ամյա Հերմինե Ս․-ն, 52-ամյա Վարդան Ի․-ն, 20-ամյա Անահիտ Ի․-ն և 07-ի վարորդ Պարգև Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանն ու Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։

Վթարի մասին Ոստիկանութայն Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Վթարի հետևանքով թունելի ներսում երթևեկությունը դարձել էր միակողմանի և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վարդգես Ավետիսյանը, Գրիգոր Թավաքալյանը՝ նույն վաշտի 4-րդ դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մելքոնյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր