211652_close_icon
views-count1510 դիտում article-date 10:21 19-04-2026

Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավանի թունելում բախվել են 2 «Mercedes»-ները, «Ford Transit»-ը և «Chevrolet»-ը․ կա վիրավոր․ երթևեկությունը ժամանակավորապես դարձել է միակողմանի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Ստեփանավանի թունելում բախվել են 2 «Mercedes» մակնիշի, «Ford Transit» մակնիշի և «Chevrolet» մակնիշին ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավանի» բժշկական կենտրոն, իսկ վթարի հետևանքով երթևեկությունը ժամանակավորապես դարձել է միակողմանի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Հայրապետյանը և պարեկ Վազգեն Հովհաննիսյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանութան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկաններ Սերգեյ Ղարիբյանը և Ռոբերտ Ահվազյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ոստիկանության Ստեփանավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վաչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր