54289 դիտում
12:32 17-08-2020
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Դիլիջանի թունելի մոտ. բախվել են ՎԱԶ 2107-ն ու ՎԱԶ 21104-ը. կան վիրավորներ, ավտոմեքենաները դարձել են ոչ պիտանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավոոշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84.5 կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Երևանի բնակիչ՝ 27-ամյա Պապ Մ-ի վարած ՎԱԶ 2107մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ 39ամյա Ռուբեն Ս-ի վարած ՎԱԶ 21104 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, իսկ Պապ Մ-ն, Ռուբեն Ս-ն և վերջինիս ուղևոր՝ Տավուի մարզի բնակիչ, 53-ամյա Կ. Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտակամն հաշվարկ։
Օպերատիվ են գործել նաև Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Սեփխանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենաներից «07»-ը ամբողջությամբ այրվել է, իսկ «21104»-ն էլ՝ մասամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+