157749 դիտում
18:55 14-08-2023
Պարզվել է Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 11 մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ օգոստոսի 14-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, նույն վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի քննիչների կողմից պարզվել է այսօր Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ЗИЛ մակնիշի բեռնատարը վարել է Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Համլետ Պետրոսյանը, իսկ Volkswagen Crafter-ը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Մառլեն Մարգարյանը։
Վթարի հետևանքով տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել վարորդ Հ. Պետրոսյանը, Volkswagen Crafter-ի ուղևորներ 27-ամյա Մարգարիտա Գաբրիելյանը, ում բնակության վայրը ճշտվում է, Երևանի բնակիչներ 34-ամյա Լիլիթ Ղուսասովան, 39-ամյա Էդուարդ Սահակյանը, Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Պայծառ Ավանեսյանը, Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Քոլոյանը, իսկ Volkswagen Crafter-ի վարորդ Մ. Մարգարյանը, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Մուշեղ Էլոյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Լիաննա Քոչինյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 18-ամյա Եվա Փարսյանը, 27-ամյա Նարե Ամարյանը, Արցախի Հանրապետության բնակիչ 21-ամա Հելեն Դադայանը, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 24-ամյա Ամալյա Մնացականյանը, 50-ամյա Բարիս Թորոսյանը, 45-ամյա Անահիտ Հակոբյանը, Կոտայքի մարզի բնակիչներ 51-ամյա Ալվարդ Մարտիրոսյանն ու 56-ամյա Արայիկ Մուրադյանը տեղում մահացել են։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան - Գյումրի ավտոճանապարհի 90 կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Volkswagen Crafter մակնիշի մարդատար և ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։ Բախման հետևանքով 11 հոգի մահացել են, 6 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ` մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արսեն Ադամյանի և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ա․ Գրիգորյանի գլխավորությամբ։
Օպերատիվ են գործել Գյումրու բժշկական կենտրոնի, Գյումրու շտապօգնության կայանի, Արթիկի և Անիի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու Շիրակի մարզի պարեկները։
Մահացածներից մի քանիսին Volkswagen-ից դուրս են բերել փրկարարները մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, նույն ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանն ու նույն գումարտակի ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը։
Պարեկները տեղում սահմանազատել էին տարածքը, և երթևեկությունը ժամանակավորապես նշված հատվածում դադարեցվել էր։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ոստիկանության Անիի բաժնիի օպերատիվ խմբերը։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արայիկ Դարբինյանի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի և մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արմեն Գրիգորյանի, Արթուր Հարությունյանի և Վոլոդյա Լոռեցյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 302+
302+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2089 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)