51321 դիտում
18:56 14-12-2020
Պարզվել է Երևանում Հերացու թունելի սկզբնամասում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննութան բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է դեկտեմբերի 13-ին Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, պարզվել է՝ Lada-ն վարել է 19-ամյա Հրաչ Մուրադյանը, ում բնակության վայրը պարզվում է, Hyundai-ն վարել է Երևանի բնակիչ, 37-ամյա Արամ Վարդանյանը, իսկ Ford Transit-ը վարել է Երևանի բնակիչ, 56-ամյա Տիգրան Աբգարյանը:
Վթարի հետևանքով Lada-ի վարորդ Հ. Մուրադյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 17-ամյա Մհեր Թրվադյանը մահացել են, իսկ վարորդներից Ա. Վարդանյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 35-ամյա Ժաննա Իսրայելյանն ու 39-ամյա Անուշ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/13/1173430/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Հերացու փողոցից դեպի Խանջյան թունել տանող հատվածում բախվել էին Lada, Hyundai և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումատակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ:
Նշված հատվածում երթևեկությունը դարձել էր միակողմանի և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում Ա. Իսախանյանը, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով՝ մահացել են:
Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը մահվան մասին տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2212 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)