901 դիտում
11:36 09-08-2023
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ցեղասպանություն է. ՄՔԴ նախկին դատախազ
Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից, որը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ ցանկացած սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ իրերի առաքմանը, լուսաբանվում է զանգվածային լրատվամիջոցներում 2022թ. դեկտեմբերից եւ քննարկվում քաղաքական ղեկավարների կողմից։ Այս մասին նշվել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայտարարությունում, որը հրապարակել է զեկույց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։
«Իմ ավանդն այն է, որպեսզի բացատրեմ, թե ինչու սա պետք է համարել ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի II(c) հոդվածին համապատասխան. «Խմբի համար կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են նրա ֆիզիկական ոչնչացմանը»,- գրել է Օկամպոն։
Նրա խոսքով՝ այստեղ գազախցիկներ չկան, եւ «չկան հարձակումներ մաչետեներով», բայց կա այլ զենք՝ քաղցը, գրում է NEWS.am-ը։
«Քաղցը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ իրականացվելիք արմատական փոփոխությունների հայերի այդ խումբը կոչնչանա մի քանի շաբաթ հետո։
Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի քաղցը շատ առումներով ցեղասպանության արքետիպ է կենսապայմանների թելադրման միջոցով՝ ուղղված խմբի ոչնչացմանը։ Դա եզրափակում է ողբերգական շրջանակը, որովհետեւ «թուրք կառավարիչների վերաբերմունքը հայերի հետ 1915թ. ապահովում է հարացույցը Ցեղասպանության մասին դրույթի համար, որը վերաբերում է կենսապայմանների պարտադրմանը»։
Որպես մարդ, որը որոշ փորձ ունի այս ոլորտում, ինձ համար պատիվ էր ավանդ ունենալ՝ անաչառ հաշվետվություն ներկայացնելով, եւ ես պատրաստ եմ օգնել ցանկացած կողմի, որը ձգտում է կանխել հայկական խմբի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում»,- իր զեկույցում ընդգծել է Օկամպոն։

Նմանատիպ նյութեր
931 դիտում
22:54 10-08-2023
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը որակվում է որպես «ցեղասպանություն». CLARIN օրաթերթ
Այս բաժնից
847 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
325 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
7252 դիտում
16:01 23-12-2024
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է