931 դիտում
22:54 10-08-2023
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը որակվում է որպես «ցեղասպանություն». CLARIN օրաթերթ
Արգենտինական առաջատար «CLARIN» օրաթերթի համարում լույս է տեսել Մարսելո Կանտելմիի «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը որակվում է որպես «ցեղասպանություն» վերնագրով հոդվածը:
«CLARIN» օրաթերթի հոդվածը ներկայացնում ենք ստորև.
««Ճգնաժամը, որը ռազմական մեկուսացման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակիչներին, «սովի միջոցով» ցեղասպանություն է»,- ասվում է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում։ Հետազոտության մեջ տագնապալի տոնով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում համեմատվում է 1939 թվականին հրեաների և լեհերի, 1941 թվականին ներկայիս Սանկտ Պետերբուրգի ռուսների և 1975-76 թթ.՝ կամբոջացիների դեմ կիրառված սովի հետ:
Զեկույցը պատրաստել է արգենտինացի իրավաբան Լուիս Մորենո Օկամպոն, Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը և 1985 թվականին Խունտաների դատավարության նախկին դատախազի օգնականը, իսկ այսօր՝ Հարվարդի և Յեյլի համալսարանների պրոֆեսորը:
Փաստաբանը գործել է Ադրբեջանի հետ հակամարտությունում ներգրավված այդ տարածաշրջանի կառավարության խնդրանքով, մի երկիր, որը պահանջում է այդ տարածքի նկատմամբ լիակատար ինքնիշխանություն։
28 էջանոց զեկույցի համաձայն՝ ադրբեջանական ռեժիմը, որն արդեն ռազմական ճանապարհով վերցրել է այդ տարածքի մի մասը, փակել է այսպես կոչված Լաչինի միջանցքը, որը հիմա միակ ճանապարհն է, որով հնարավոր է սննդամթերք և դեղորայք ուղարկել տեղի հայ բնակչության համար:
Միջանցքը
Զեկույցում ասվում է, որ «Սրեբրենիցայի գործը վերլուծելիս Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ «սննդից, բժշկական օգնությունից, բնակարանից կամ հագուստից զրկելը» ցեղասպանություն է հանդիսանում՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի համաձայն: Խոսքը վերաբերում է 1995 թվականին Բոսնիական պատերազմի ժամանակ Սրեբրենիցայում մոտ 8000 էթնիկ բոսնիացի մահմեդականների կոտորածին։
Միջանցքի հետ կապված ճգնաժամը սկսվեց անցած դեկտեմբերին, երբ այն շրջափակվեց, իսկ ավելի ուշ իրավիճակը սրվեց միջանցքում անցակետի տեղադրմամբ, որը խոչընդոտներ ստեղծեց բեռների փոխադրման համար։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը փակվել է՝ այդ ժամանակից ի վեր ընդհատելով օրական 400 տոննա հիմնական ապրանքների փոխադրումը։
Նպատակն այն է, որ բնակչությունը, որը դիմադրում է Ադրբեջանին բռնակցվելուն, հանձնվի։ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել պատերազմ՝ ադրբեջանական զինուժի համակողմանի հարձակմամբ, որը շատ ավելի հզոր է, քան տեղական զինված ուժերը։
Հարավային Կովկասի երկու երկրներն էլ եղել են Խորհրդային Միության կազմում, մեկը՝ շիա մահմեդական, մյուսը՝ ուղղափառ քրիստոնեական։ Բռնապետ Իոսիֆ Ստալինն էր Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Երբ կոմունիստական ճամբարում ճգնաժամ սկսվեց, տեղի ունեցավ պատերազմ, որի արդյունքում եղան հազարավոր զոհեր, Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Ադրբեջանի կազմից և մինչ օրս կապված է Երևանի հետ»։
Երեք տարի առաջ ադրբեջանական ռեժիմը նվաճեց տարածքի մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը, բայց առաջ չգնաց՝ Հայաստանի տնտեսական և ռազմական դաշնակից Ռուսաստանի ճնշումների պատճառով։
Ուկրաինայում պատերազմի պատճառով, որը նվազեցնում է Կրեմլի ինքնավարությունն այդ տարածաշրջանում, Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում իր գլխավոր պաշտպանի՝ Թուրքիայի աջակցության ներքո, որը աշխարհաքաղաքական մեծ ախորժակ ունի այդ տարածքների նկատմամբ։ Հենց այս համատեքստում էլ տեղի ունեցավ Լաչինի շրջափակումը, որը վտանգում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության գոյությունը։
«Միջանցքի փակումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չափազանց բարդացել է»,- նշվում է զեկույցում։ Բժշկական օգնությունը նվազագույնի է հասցված, դպրոցները գործնականում չեն աշխատում, և սննդամթերքի, այդ թվում՝ մրգերի, բանջարեղենի և կաթի սուր պակաս կա։

Նմանատիպ նյութեր
898 դիտում
11:36 09-08-2023
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ցեղասպանություն է. ՄՔԴ նախկին դատախազ
Այս բաժնից
652 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
973 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության